ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 
  • «Ոչ ոք ճրագը չի վառի և մահճակալի տակ չի դնի այն»

    «Ոչ ոք ճրագը չի վառի և մահճակալի տակ չի դնի այն»

    07.06.2013| 11:34
    Վերջերս իմ անձնական գրադարանը հարստացավ երկու արժեքավոր գրքով` Գրիգոր Մովսիսյանի «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» և անգլերենից նրա թարգմանությամբ` Սադհու Սունդար Սինգհի «Տիրոջ ոտքերի մոտ» աստվածաբանական երկերով: Երկու գիրքն էլ նկարազարդել է գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը` ընթերցողին նաև պատկերների լեզվով հասու դարձնելով այդ գրքերի խորախորհուրդ բովանդակությունը: Գրքերը հատվածաբար տպագրվում են «Իրատես de facto»-ի համարներում, ինչպես և տեղադրված են մեր կայքի «Օնլայն ընթերցում» բաժնում: Իմ հյուրն այսօր ԳՐԻԳՈՐ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ է:
  • Որ տնտեսությունն իսկապես լինի գիտելիքահենք

    Որ տնտեսությունն իսկապես լինի գիտելիքահենք

    07.06.2013| 11:30
    Վերջերս գործնական այցով Հայաստան էր եկել Ֆրանսիայի Լորանի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Ջուլհակյանը: Մի քանի նախադասությամբ ներկայացնելով պրոֆեսորին` ասենք, որ նա ծնվել է Լիբանանում, դպրոցն ավարտելուց հետո գնացել է Ֆրանսիա, սկզբնական շրջանում աշխատանքն ու ուսումը համալսարանում համատեղելով` տարիների նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ այժմ տեսական ֆիզիկայի բնագավառում գիտական լուրջ արդյունքների է հասել:
  • Միասին կառուցենք «Իրական հոգեբանական թատրոնը»

    Միասին կառուցենք «Իրական հոգեբանական թատրոնը»

    07.06.2013| 01:27
    «Իրական հոգեբանական թատրոնը» ստեղծվել է 2008-ին և մինչև 2012-ը, չունենալով իր հիմնական տարածքը, թատրոնի անձնակազմը, առանց որևէ մեկի ֆինանսական աջակցության, բեմադրել է 8 ներկայացում և դրա հետ մեկտեղ հոգացել թատրոնի անհրաժեշտ կարիքները:
  • «Մշակի» էջերում Արծրունին հիանում էր Ջուզեպե Գարիբալդիով

    «Մշակի» էջերում Արծրունին հիանում էր Ջուզեպե Գարիբալդիով

    06.06.2013| 18:57
    «Մշակ»-ը եղել է «Հյուսիսափայլ» ամսագրի ժառանգորդն ու շարունակողը, որը, ի տարբերություն «Հյուսիսափայլ»-ի, հրատարակվում էր հայկական միջավայրի անմիջական մոտակայքում, Անդրկովկասի մշակութային կենտրոնում` Թիֆլիսում: Հիմնադիրը եղել է լիբերալ հրապարակախոս ու քննադատ Գրիգոր Արծրունին: Կրթություն ստանալով Հայդելբերգյան համալսարանում (Գերմանիայում), Արծրունին վերադառնում է հարազատ երկիր, հրապարակվում է «Հայկական աշխարհում», սակայն երազում է սեփական լրագրի մասին: Լինելով հարուստ ռազմական գործիչ Երեմիա Արծրունու որդին, այնուամենայնիվ, բախվում է ֆինանսական խնդիրների, քանի որ հայրը թերթի խմբագրի կարիերան համարում էր ոչ բավականաչափ պատվավոր իր որդու համար: Մի անգամ Թիֆլիսում, «Եվրոպա» սրճարանում, Արծրունին հանդիպում է երկու երիտասարդների` Միհրդատ Ամերիկյանի և Գևորգ Չմշկյանի հետ, ովքեր, պարզվեց, երազում էին հայկական թատրոն ստեղծելու մասին: Այդ օրն ընդունված է համարել «Մշակ» թերթի հիմնադրման օր: Թերթը սկսեց լույս տեսնել շաբաթական մեկ անգամ, այնուհետև` երկու, երեք ու հինգ անգամ:
  • Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

    Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

    06.06.2013| 13:13
    Արամ Խաչատրյանի հոբելյանական միջոցառումների սկիզբը կազդարարվի Երևանում մեկնարկող մեծ արվեստագետի անունը կրող 9-րդ միջազգային մրցույթով:
  • «Я Вас любил…»

    «Я Вас любил…»

    06.06.2013| 13:09
    Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում այսօր տեղի կունենա Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան նվիրված երեկո: Կներկայացվի «Սիրո երգիչ պոետի սերը» կոմպոզիցիան, որը պատմում է Գոնչարովայի հանդեպ Պուշկինի սիրո, նրանց փոխհարաբերությունների և բանաստեղծի ճակատագրում Գոնչարովայի դերի մասին:
  • Խաչատրյանական Երևան

    Խաչատրյանական Երևան

    06.06.2013| 13:07
    Այսօր նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Քաղաքի փողոցների սյուների վրա տեղադրված բարձրախոսներից կհնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը:
  • «Մրցույթները նրա համար չեն, որ աստվածացնեն հաղթողներին»

    «Մրցույթները նրա համար չեն, որ աստվածացնեն հաղթողներին»

    05.06.2013| 17:29
    Հունիսի 6-ին նշվում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը: Նույն օրը Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը:
  • Արա Գյուլեր. «Հայ լինելը առավելություն է»

    Արա Գյուլեր. «Հայ լինելը առավելություն է»

    04.06.2013| 19:18
    Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կշարունակվի շուրջ երեք ամիս:
  • Նիկոլայ Նիկողոսյանի բացառիկ ցուցահանդեսը

    Նիկոլայ Նիկողոսյանի բացառիկ ցուցահանդեսը

    04.06.2013| 16:15
    Հունիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի անվանի անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Նիկողոսյանի 95-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը: Արվեստագետն ապրում և ստեղծագործում է Մոսկվայում, սակայն իր հոբելյանական ցուցահանդեսը կազմակերպվում է հայրենիքում: Այս առիթով նա Հայաստանի ազգային պատկերասրահին ընծայել է բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայայի մարմարե կիսանդրին: